ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իր զենքից պատահական կրակոց է արձակել․ ՆԳՆ

Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իր զենքից պատահական կրակոց է արձակել․ ՆԳՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել, նրա վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Այսօր՝ ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ shamshyan.com-ը հաղորդել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել, մեկ անձ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։

  • Կիսվել: