կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին

Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին

Թաղման կառավարական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-20:00-ը, Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ից նույն վայրից։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:

  • Կիսվել: