շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի ԱԳ և մշակույթի պետնախարարը կարևորել են երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամությունը

Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի ԱԳ և մշակույթի պետնախարարը կարևորել են երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամությունը

«Ռաիսինա ֆորում-2023»-ի շրջանակներում, Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետնախարար Մինակաշի Լեքհիի հետ քննարկեցինք Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա մշակութային համագործակցության հնարավորությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Երկուստեք կարևորեցինք երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամությունն ու հարաբերությունների զարգացման հեռանկարը։

Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը և «Դիտորդ հետազոտական հիմնադրամի/ORF» նախագահ Սամիր Սարանը»,-նշել է նա։

  • Կիսվել: