հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հակասական բան չկա. Թորոսյանը՝ վարչապետի՝ իրեն ուղղված հանձնարարության մասին

Հակասական բան չկա. Թորոսյանը՝ վարչապետի՝ իրեն ուղղված հանձնարարության մասին

Այսօր ՔՊ գրասենյակում նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ վարչապետի՝ իրեն ուղղված հանձնարարությանը՝ երկարեցնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

՛՛Ոչ մի հակասական բան չկա, մնացածն ամեն ինչ պարզաբանվել, մեկնաբանվել եւ բացատրվել է՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել այն մասին, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարեցնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։

Հիշեցնենք նաև, որ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարեցնելու՝ Արսեն Թորոսյանի որոշումից հետո կենտրոնի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ աշխատանաքից ազատման դիմումներ են գրել։

 

  • Կիսվել: