հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվողները բողոքի ակցիա են իրականացնում

Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվողները բողոքի ակցիա են իրականացնում

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

  • Կիսվել: