Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում. պարզաբանում
Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցանցային մի գրառում: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
<Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել եւս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում:
Խնդրում եմ տարածել միայն ստույգ եւ ճշտված տեղեկություն>,- նշել է նա:


