երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով

Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով

Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

«Փառք Աստծո, ուրիշ ոչ ոք չի վարակվել: Բոլոր ինքնամեկուսացվածների թեստերի պատասխանը բացասական է եղել: Մոմավաճառը մոտ 60 տարեկան տղամարդ է, նրա վիճակը այս պահին լավ է»,- ասաց Միքայել եպիսկոպոսը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 1677 քաղաքացի,  28 պացիենտ մահացել է:

  • Կիսվել: