Գյումրու հեռուստաաշտարակի կոռոզիոն շերտը կվերացվի, ներկման աշխատանքներ կիրականացվեն․ Հակոբ Արշակյան
Գյումրու 180 մ բարձրությամբ հեռուստաաշտարակի կոռոզիոն շերտը կվերցավի և ներկման աշխատանքներ կիրականացվեն, այդ մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա ներկայացմամբ այս ծրագիրը 2018-ին Երևանի հեռուստատեսային աշտարակի ներկման ծրագրի շարունակությունն է: «Այլ տեղերում նույնպես հեռուստաաշտարակների ամբողջական ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ են իրականացվում։ Գյումրու 180 մ բարձրությամբ հեռուստաաշտարակը առաջ Երևանին է ծառայել, սակայն Երևանի աշտարակը կառուցելուց հետո, այն տեղափոխվել է Գյումրի», - հավելեց Արշակյանը։


