Գյումրու, Ախուրյանի, Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել
Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով: Մինչև մայիսի 31-ը մամոգրաֆը կլինի Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի բակում (Մազմանյան 3): Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին և հերթագրվել:
Անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն հետևյալ 13 բուժհաստատություններին կցագրված կանայք`
- Ազատանի բժշկական ամբուլատորիա.
- Ախուրիկի բժշկական ամբուլատորիա.
- Ախուրյանի բժշկական կենտրոն.
- Ամասիայի առողջության կենտրոն.
- Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա.
- Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա.
- Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա.
- Բեռլին պոլիկլինիկա.
- Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա.
- Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն.
- Մայիսյանի բժշկական ամբուլատորիա.
- Մարմաշենի բժշկական ամբուլատորիա.
- Ջաջուռի բժշկական ամբուլատորիա:
Սքրինինգի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։