շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Գյումրին տոնում է իր օրը

Գյումրին տոնում է իր օրը

«Գյումրու օր» տոնակատարությունների մեկնարկը տրվել է բերքահավաքով, որին մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, ավագանու «Բալասանյան դաշինք»խմբակցության անդամներ Տիգրան Հովհաննիսյանը, Գևորգ Պասկևիչյանը, համայնքային իշխանության այլ ներկայացուցիչներ, աշխատակիցներ, հայտնում են Գյումրիի համայնքապետարանից:
 
Քաղաքի մի քանի հատվածներից հավաքված բերքը տեղափոխվել է Հովհ. Շիրազի հուշատուն թանգարանի բակ, որպեսզի դրանք հյուրասիրեն, թե’տեղի բնակիչներին, թե’ հյուրերին։
 
Բարձր տրամադրությամբ և մշակութային հագեցած միջոցառումներով տոնը շարունակվել է Աբովյան փողոցում։
 
Արհեստի ու արվեստի տոնավաճառ, «ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՔԱՂԱՔ» լուսանկարչական ցուցահանդես, տեղի պարային խմբերի ելույթներ՝ Աբովյան փողոցում։
 
Համայնքային իշխանության ներկակացեւցիչները շրջել են տարածքում զրուցել տեղի արտադրողների հետ, հետևել միջոցառման այդ հատվածի ընթացքին։
 
Տոնական օրվա միջոցառումները կազմակերպման համար շնորհակալություն Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին՝ գլխավորությամբ բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի։
 
Նշենք, որ «Գյումրու օր»տոնսկատարության շրջանակներում միջոցառումները Աբովյան փողոցում կշարունակվեն մինչև 23։00։

  • Կիսվել: