ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Գործակարգավարական նիստից հետո երեկոյան արդեն մոտ 96 վարորդ ունեինք, ովքեր հայտնել էին իրենց պատրաստակամությունը՝ անցնելու աշխատանքի. Ավինյան

Գործակարգավարական նիստից հետո երեկոյան արդեն մոտ 96 վարորդ ունեինք, ովքեր հայտնել էին իրենց պատրաստակամությունը՝ անցնելու աշխատանքի. Ավինյան

«Երևանի քաղաքապետարանն ունի պարտավորություն իր պատասխանատվության ներքո ծառայությունները մատուցել պատշաճ որակով: Եթե մենք ուզում ենք Երևանում ունենալ բարվոք տրանսպորտային համակարգ, որն օր օրի զարգանում է, ապա համապատասխան քայլերը պետք է  ձեռնարկվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը չի կարող խորշել նույնիսկ դժվարին որոշումներից. «Քաղաքապետարանն այդ քայլերն անելու է ընթացքում նաև ճշգրտումներ անելով իր գործողություններում: Այս փոփոխությունը շատ մեծ փոփոխություն է և ասյտեղ հազար ու մի կարևոր դետալներ կան, որոնց պետք է ուշադիր լինենք»:

Ինչ վերաբերում է վարորդների խնդրին՝ Ավինյանը նշեց. «Երեկվա գործակարգավարական նիստից հետո երեկոյան արդեն մոտ 96 վարորդ ունեինք, ովքեր հայտնել էին իրենց պատրաստակամությունը՝ անցնելու աշխատանքի, այսօր շարունակվում են աշխատանքները, հուսով եմ՝ մինչև շաբաթվա վերջ ամբողջական խնդիրը կլուծենք»:

  • Կիսվել: