չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում

Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում

Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեցի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար։

Շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել մեր եզակի տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար»,-գրել է Վարդանյանը։

 

  • Կիսվել: