կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գողացել էր փոստատարի փողերն ու բռնվել. Մարտունու ոստիկանների բացահայտումը

Գողացել էր փոստատարի փողերն ու բռնվել. Մարտունու ոստիկանների բացահայտումը

Հունվարի 18-ին Մարտունի քաղաքի «Հայփոստի» բաժանմունքի փոստատարը ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ փոստային բաժանմունքում պայուսակից գողացել են 64 հազար դրամ ու 5 հազար ռուբլի։

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունն արել է Մարտունու անչափահաս մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա հոր հետ ներկայացավ ոստիկանության Մարտունու բաժին:

Գողոնից 5 հազար ռուբլին ու 53 հազար դրամը հայտնաբերվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: