երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնդեվազ-Ջերմուկ միակողմանի բացվել է երթևեկության համար

Գնդեվազ-Ջերմուկ միակողմանի բացվել է երթևեկության համար

Մարտի 20-ին՝ ժամը 11։15-ի դրությամբ, Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհը‚ որը մոտ 500 խորանարդ մետր ծավալով քարաթափման հետևանքով փակվել էր, միակողմանի բացվել է երթևեկության համար։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մաքրման աշխատանքները շարունակվում են, եւ Անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու։

  • Կիսվել: