հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին:

Ինչպես տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանի ուղեկցությամբ Ծառայության ղեկավար կազմը շրջայց է կատարել Սևանի բաժնում, ապա Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքում, ծանոթացել շենքային պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, բաժնի աշխատանքների կազմակերպմանը և առկա խնդիրներին:

Խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանն անդրադարձել է քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթության նպատակով Ծառայության կողմից նոր ձևավորված #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի գործունեությանը՝ նշելով, որ այդ կերպ փորձ է արվել նվազեցնել գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև սպասարկման կենտրոններում բացառել քաղաքացիների կուտակումները։

Գեղարքունիքի մարզային բաժնի պետը խորհրդակցության ժամանակ զեկուցել է կատարողական վարույթների մասին, բաժնի գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Ծառայության բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու համար աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են հատուկ հանձնարարականներ:

  • Կիսվել: