չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գևորգ Սիմոնյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

Գևորգ Սիմոնյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Սիմոնյանին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գևորգ Սիմոնյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

  • Կիսվել: