Գևորգ Պետրոսյանը կպայքարի «կեղծ բարեպաշտների » դեմ
ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը որոշել է պայքարել ֆեյսբուքյան ֆեյքերի՝ իր խոսքով՝ կեղծ բարեպաշտների դեմ: Նա անգամ դրա համար նախագիծ է դնելու շրջանառության մեջ:
Այս մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ: Պետրոսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Շուտով շրջանառության մեջ կդնեմ նախագիծ, որով հնարավոր կլինի պայքարել կեղծ բարեպաշտների՝ ֆեյսբուքյան ֆեյքերի դեմ:
Նախագիծն աղմկահարույց է լինելու, բայց և շատ պարզ ցույց է տալու, թե իրականում որքանով է իշխանությունը հաստատակամ կեղծիքի և ատելության տարածման դեմ պայքարի գործում...
Էնքան պարզ ա լինելու ամեն ինչ...
Մնացածը՝ հաջորդիվ...»:


