Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից փակ կլինի անորոշ ժամանակով
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել.
«Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից՝ հինգշաբթի օրվանից, փակ կլինի անորոշ ժամանակով: Չեն սպասարկվի շենգենյան և ազգային վիզաների դիմումները: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում են վիզայի բաժնի պարապուրդի ժամանակահատվածին, կչեղարկվեն առանց վերամրագրման հնարավորության: Հետագայում կպահանջվի նոր ամրագրում: Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և թե վիզայի բաժինը երբ կսկսի նորից գործել»,- նշված է հայտարարության մեջ: :


