Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից մեկը մտնում է հայկական շուկա
Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից CONDOR AIRLINES-ը մտնում է հայկական շուկա, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:
՛՛Տարեկան 7 մլն․ ուղևոր թռնում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։
Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերնթերը կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։