երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեղարքունիքի փոխմարզպետը հրաժարական է տվել և միացել ընդդիմությանը

Գեղարքունիքի փոխմարզպետը հրաժարական է տվել և միացել ընդդիմությանը

Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարել է հրաժարականի մասին և միացել ընդդիմությանն ու բանակին։

Նա, մասնավորապես, նշել է.

"Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:

Ես` որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…

Հարգանքով,

Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան:"

  • Կիսվել: