Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս մեկ դեպք
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63: Այս մասին հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը:
Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սեւան համայնքներից են։
Ավելի վաղ մարզպետը հայտնել էր․
«Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»։


