Ավտովթարի է ենթարկվել Հանրային ՀԸ-ի մարզական մեկնաբանը. մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում, հաղորդավարուհին տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գարամյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Լաուրա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Կարեն Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գարամյանը աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես մարզական մեկնաբան, իսկ հիվանդանոց տեղափոխված Լ. Կարապետյանը աշխատում է «Ռադիո Մարշալ» ռադիոկայանի հաղորդավարուհի: