Գեղարքունիքի մարզի աշակերտներին հատկացվել է 50 սմարթֆոն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն է տրամադրել։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա- ՄՏՍ -ը:
Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։
Ինչպես նաև Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը բոլորի համար անխտիր հասանելի դարձնելուն։ Այս մասին կարդում ենք Գեղարքունիքի մարզպետարանում։




