շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Գարեգին Բաղրամյանին առաջադրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու

Գարեգին Բաղրամյանին առաջադրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու

Գարեգին Բաղրամյանն առաջադրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու։

2019 թվականին Ազգային ժողովի որոշամբ Գարեգին Բաղրամյանը 5 տարի ժամկետով նշանակվել էր այս պաշտոնին։ Պաշտոնավարման ժամկետը ապրիլի 18-ին լրանում է։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ պաշտոնում կրկին առաջադրվում է Բաղրամյանի թեկնածությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Բաղրամյանը բավական աշխատանք է կատարել, բայց էլի աշխատանք կա անելու։

  • Կիսվել: