ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային

10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային

Ադրբեջանում ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայի տարածաշրջանային (քաղաքային) փուլը, որը կազմակերպվել է IX և X դասարանների աշակերտների միջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ օլիմպիադայի սկզբնական փուլին մասնակցել է մոտ 10000 աշակերտ։

«Օլիմպիադայի կազմակերպման նպատակն է ուսանողներին ծանոթացնել Արևմտյան Ադրբեջանի պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին, գրականությանը, ականավոր հասարակական գործիչներին, պատմական գործիչներին, տեղանուններին և բանահյուսությանը և ապահովել գիտելիքների խորը զարգացումը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով հարևան երկիրը նկատի ունի Հայաստանի Հանրապետության ՈՂՋ տարածքը։

  • Կիսվել: