ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության հաղթահարման միջոցառումներին օժանդակելու համար

Գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության հաղթահարման միջոցառումներին օժանդակելու համար

Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ էինք ստանում, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշում է. «Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»։

  • Կիսվել: