երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքները

Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքները

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբում քննարկումներն անցնում են բուռն ու հետաքրքիր։

Իրենց աշխատանքների արդյունքները հանձնախմբի անդամները պարբերաբար ներկայացնում են Գագիկ Ծառուկյանին, որը մրցույթին հետևում է ամենայն բծախնդրությամբ։

Հանձնախումբը դիմորդների մեծամասնությանն արդեն լսել է, ծանոթացել նրանց գործերին։

Նամակները հանձնված են ԿԳՄՍ նախարություն, Նկարիչների միություն և Ճարտարապետների պալատ՝ խորհրդատվական կարգով առաջատար մասնագետներին ներգրավվելու նպատակով։ 

Հայաստանում պետք է տեղադրվի Քրիստոսի արձանի լավագույն տարբերակը, ամենաբարձրն աշխարհում։ Սա պետք է դառնա համազգային, միասնական մեգանախագիծ։

«1721 տարի ինչ-որ մարդկանց մտքով անցել է, բայց այս ծանրության տակ չեն մտել, ու այսօր, Աստծո կամոք, պետք է վերականգնենք հույսը, հավատը, վստահությունը, միասնությունը։ Հավատքն ամենամեծ զենքն է աշխարհում», - ասել է Գագիկ Ծառուկյանը։

Հանձնախումբը լսել է բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, դիտել ինքնատիպ լուծումներով քանդակներ։

«Կարևորն այն չէ, թե ով կհաղթի, կարևորն այն է, որ քայլ արվեց դեպի Հիսուս Քրիստոսը։ Հրաշալի նախաձեռնություն է», - ասել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը, որը նույնպես արձանի նախագիծ ունի ներկայացրած։

Թե ինչ նյութից կլինի արձանը՝ քննարկման փուլում է, դեռ հայտնի չէ նաև արձանի տեղադրման վայրը։ Դրա ընտրությունից հետո միայն, ըստ տեղանքի, կանցնեն պատվանդանի ընտրությանը։

Առաջիկայում հանձնախումբը հանրությանը կներկայացնի արձան-համալիրի լավագույն տարբերակները։ Դրանք կդրվեն հանրային լայն քննարկման։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Կիսվել: