երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Մարալիկում և Ձորակապում  սահմանափակումները կերկարաձգվեն մինչև ապրիլի 30-ը․  մարզպետ

Մարալիկում և Ձորակապում սահմանափակումները կերկարաձգվեն մինչև ապրիլի 30-ը․ մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի բնակիչներին հայտնում է, որ պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:

«ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում:

Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է մարզպետը։

  • Կիսվել: