ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Ֆրանսիայում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողները

Ֆրանսիայում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողները

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով:

Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։

Այս տարվա հաղթողների ցանկում Հայաստանից ընդգրկվել էր «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքը, որը ներկայացրել են Հասմիկ Սիմոնյանը և Նարե Թովմասյանը (քաղաք Գյումրի): Երկու օրերի ընթացքում 5 հաղթող երկրների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց հետ, ներկայացնելու իրենց աշխատանքը, ճանաչողական այցեր կատարելու Եվրոպական խորհրդարանի շենք և այլն:

Հայաստանը մրցույթին մասնակցում է երկրորդ տարին անընդմեջ և երկու անգամ էլ հաղթողների թվում է:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի նոր շրջափուլի մասին կհայտարարվի առաջիկայում:

  • Կիսվել: