Ֆրանսիայից կժամանի բժիշկների նոր խումբ, որտեղ կլինեն հայկական սփյուռքի ներկայացուցիչներ
Հաջորդ չորեքշաբթի Ֆրանսիայից բժիշկների նոր խումբ կժամանի։ Նրանց մեջ կլինեն նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց ֆրանսիական բժշկական բրիգադի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
Նա հավելեց, որ հայ բժիշկներն ուրախ են, որ կարող են օգնել իրենց հայրենակիցներին:
«Մենք զգացված ենք Հայաստանի մարդկանց ընդունելությունից ու վերաբերմունքից եւ բավարարված ենք, որ կարողացանք փոխանցել մեր փորձը»,-ասաց Մինյոնը:


