ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը

Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը փետրվարի 6-9-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն), որտեղ կմասնակցի հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին, տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին 2023 թվականի փետրվարի 6-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն)՝ հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։

 

  • Կիսվել: