շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները որպես պшտժшմիջոց ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզին

Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները որպես պшտժшմիջոց ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզին

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «մանիպուլյացիաներ» է անվանել այն հայտարարությունները, թե Մոսկվան սահմանափակումներ է մտցնում Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ։

ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանի մի շարք պաշտոնատար անձինք և տեղեկատվական ռեսուրսներ դրանք ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից կիրառվող ինչ-որ «պատժամիջոցներ»։ Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ»:

Ըստ Գալուզինի՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի առանձին կատեգորիաների մատակարարումների հետ կապված դժվարությունները պայմանավորված են բուսասանիտարական վերահսկողությամբ։ Ռուսական պահանջները նախատեսում են, որ հայկական արտադրողներն օգտագործեն սեփական հումք, վերահսկեն թունաքիմիկատների պարունակությունը և ապահովեն մատակարարումների հետևելիությունը։

«Մեր պահանջները լավ հայտնի են», — նշել է դիվանագետը՝ հավելելով, որ հայկական ղեկավարությունն «ինքն էլ ընդունել է որոշ ապրանքների որակի հետ կապված խնդիրների առկայությունը»։

Գալուզինն ընդգծել է, որ մատակարարումների հարցերը պետք է քննարկվեն համապատասխան գերատեսչությունների միջև։

Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորի», «Ռոսպոտրեբնադզորի» և հայ գործընկերների միջև կապերը պահպանվում են։

 

  • Կիսվել: