երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

Forbes ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ ընտանիքների վարկանշային ցուցակը։

Ցուցակի 8-րդ հորիզոնականում հայտնվել են Սարկիսով եղբայրները։ Հայազգի գործարարներ, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ընդհանուր կարողությունը գնահատվել է 1,7 մլրդ դոլար։ Եղբայրներն ունեն բազմաթիվ արտասահմանյան անշարժ գույք՝ 115 հա հողատարածք Մոնակոյում, երեք տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ Ֆրանսիայում և այլն: 

ՌԴ-ի ամենահարուստ ընտանիքների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Ռոտենբերգների ընտանիքը։ Անցած տարվա ընթացքում Ռոտենբերգների կարողությունն ավելացել է 270 միլիոն դոլարով՝ հասնելով 5,45 միլիարդ դոլարի: 

Ցուցակի երկրորդ տեղում առաջին անգամ հայտնվել է Գուրևների ընտանիքը, որին պատկանում է «Ֆոսագրո» (Фосагро) պարարտանյութ արտադրող ընկերությունը: Նրանց ընդհանուր կարողությունը Forbes-ը գնահատում է 5,1 մլրդ դոլար։

Ամենահարուստ ընտանիքների տասնյակում են հայտնվել նաև Շայմիևները («Տատավտոդոր»), Եվտուշենկովները («Սիստեմա» ներդրումային ընկերություն), Բաժաևները («Ալյանս խումբ»), Ռահիմկուլովները (Kafijat), այլք։

 

  • Կիսվել: