Սեպտեմբերի 12-ից ՌԴ քաղաքացիների մուտքը ԵՄ կթույլատրվի միայն ընտանեկան հանգամանքներով. մանրամասներ
ԵՄ խորհուրդը ուրբաթ վերջնականապես հաստատել է ավելի վաղ ընդունված որոշումը՝ Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի ամբողջական դադարեցման մասին։ Սեպտեմբերի 12-ից ՌԴ-ից քաղաքացիների մուտքը ԵՄ կթույլատրվի միայն ընտանեկան հանգամանքներով, ինչպես նաև լրագրողներին։ Այս մասին ասված է Խորհրդի տարածած հայտարարությունում։
Հաղորդվում է, որ որոշման գործողության սկսվելուց հետո Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն վիզաների տրամադրման ընդհանուր կանոններ. վիզայի արժեքը կկազմի 80 եվրո, լրացուցիչ փաստաթղթեր կպահանջվեն վիզայի հարցման համար:
Վիզաների տրամադրման ժամկետները կավելանան մինչև 15 օրով, որոշ դեպքերում՝ մինչև 45 օրով, իսկ ռուս տուրօպերատորները մտավախություն ունեն, որ վատագույն դեպքում՝ մինչև 6 ամիս։ Ստանալ երկարաժամկետ եւ բազմակի վիզաներ կլինի շատ ավելի բարդ։
Սպասվում է, որ ռեժիմի կասեցման մասին որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ից ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո: