FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հուլիսի 26-ից մեկնարկելու է Երևան - Տաշքենդ - Երևան երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:



