երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպել եւ անցկացրել է «Հաշտ ճամբար» ամառային կրթական ծրագիրը

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպել եւ անցկացրել է «Հաշտ ճամբար» ամառային կրթական ծրագիրը

Սպառողների ֆինանսական կրթության եւ իրազեկվածության բարձրացման ծրագրի շրջանակներում 2021թ.-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը օգոստոսի 12-19 ընկած ժամանակահատվածում կազմակերպել եւ անցկացրել է «Հաշտ ճամբար» ամառային կրթական ծրագիրը, որն իրականացվում է սկսած 2017թ.-ից:

«Հաշտ ճամբարի» շրջանակներում գրասենյակի աշխատակիցները այցելել են Հանքավանի «Խոտորջուր առողջարան», «Լուսաբաց», «Հեքիաթային կիրճ», «Արագած», «Հասմիկ»  եւ Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարներ, որտեղ երեխաները արտադասարանային պայմաններում մասնակցել են հետաքրքիր խաղ-մրցույթների եւ այլ ինտերակտիվ միջոցառումների, որոնց օգնությամբ ստացել են գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, ֆինանսական ոլորտի եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Ծրագրին մասնակցել են 11-13 տարեկան uակավ ապահովված ընտանիքների, ինչպես նաեւ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների  շուրջ 1000 երեխա:

«Հաշտ ճամբար» ծրագրին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, ինչպես նաեւ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն:

 

  • Կիսվել: