կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ֆին փորձագետին ներկայացվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայիս կառուցվածքը

Ֆին փորձագետին ներկայացվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայիս կառուցվածքը

Հայաստանի Հանրապետություն է այցելել Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի միջազգային նախագծերի, փորձագիտական ծառայությունների խմբի ղեկավար պարոն Մատի Էերիկինենը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կամավորության համագործակցության ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքի մշակմանը։

Սեպտեմբերի 16-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում պարոն Մատի Էերիկինենի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Անի Մարգարյանը և թարգմանչուհի Արփինե Սուքիասյանը։

Ֆին փորձագետի այցի հիմնական խնդիրն է բարձրացնել արդյունավետությունը և օպտիմալ բաշխել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները՝ այն համահունչ դարձնելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ռազմավարությանն և այլ միջազգային կառույցներին։

Տնօրենը ներկայացրեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայիս կառուցվածքը՝ անդրադառնալով որոշ ադմինիստրատիվ ստորաբաժանումների գործառույթներին։

Առաջիկայում նախատեսվում է հանդիպումներ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև այլ գործընկեր կազմակերպությունների հետ։

  • Կիսվել: