շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Եվրոպական գետային ցանցի բազմաթիվ հատվածներում դիտվել է մինչև ծայրահեղ սակավաջրություն․ Ազիզյան

Եվրոպական գետային ցանցի բազմաթիվ հատվածներում դիտվել է մինչև ծայրահեղ սակավաջրություն․ Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․

Copernicus-ի European Drought Observatory (EDO) համակարգի Low-Flow Index քարտեզի համաձայն՝ հուլիսի երրորդ տասնօրյակում եվրոպական գետային ցանցի բազմաթիվ հատվածներում դիտվել է ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն։

Low-Flow Index-ը հիդրոլոգիական երաշտի ցուցանիշ է․ այն գնահատում է, թե գետերի ջրի հոսքը որքանով է ցածր տվյալ ժամանակահատվածի համար բնորոշ մակարդակից։ Այսինքն՝ սա առաջին հերթին գետային հոսքի սակավաջրության, այլ ոչ թե պարզապես տեղումների պակասի ցուցանիշ է։

Քարտեզի գունային սանդղակը ցույց է տալիս. սպիտակ՝ երաշտ չկա, դեղին՝ թույլ սակավաջրություն, նարնջագույն՝ չափավոր, կարմիր՝ ուժեղ, մուգ կարմիր՝ ծայրահեղ սակավաջրություն։
Առավել արտահայտված սակավաջրության օջախներ են նկատվում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում։ Խնդիրն ընդգրկում է խոշոր գետային համակարգերը՝ Հռենոսը, Դանուբը, Պոն և Լուարը, ինչպես նաև Ալպերի և Կարպատների հիդրոգրաֆիական ցանցի մեծ մասը։

  • Կիսվել: