շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains – LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։

 

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, սար and ներսում նկարն է

 

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են and տեքստ, որում ասվում է «www.syunik.mtad.am» նկարն է

Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։
Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ռ․Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, դրսում and տեքստ, որում ասվում է «www.syunik.mtad.am» նկարն է

Պարոն Բելամինը առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։ Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։

Возможно, это изображение 6 человек, люди стоят, люди сидят и в помещении

 

Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամինը սրանով ցույց է տալիս, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է․ «Ու սա հստակ ազդակ է, որովհետեև նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք․ սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»։

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, դրսում and տեքստ, որում ասվում է «www.syunik.mtad.am ntad. am» նկարն է

Մարզպետը նաև հարցազրույց է տվել պատգամավորին ուղեկցող ֆրանսիական լրատվամիջոցներին։

 

Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят, в помещении и текст «www.syunik.mtad.am»

  • Կիսվել: