ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն, դա արտակարգ դրության խախտում կլինի. փոխնախարար

Եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն, դա արտակարգ դրության խախտում կլինի. փոխնախարար

Կառավարության որոշմամբ հայտարարված արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների սահմանափակումների մասով սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, ինչպես նաև նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չպետք է առհասարակ տրամադրվի։  Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կորոնավիրուսով վարակվածի անձնական տվյալները տարածող մարդիկ պատժվո՞ւմ են։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն և դեպքերը մատնանշեն, թե ինչ առողջական վիճակում է գտնվում անձը կամ իր հետ կապված ինչ անձանց շրջանակ կա։

«Այդ տեղեկատվության հրապարակումը արդեն իսկ քաղաքացիների կողմից արտակարգ իրավիճակի խախտում է, և Ոստիկանությունը կարող է դիմել այդ անձանց նման հրապարակումները վերացնելու համար»,-  նշեց Վահե Դանիելյանը։

  • Կիսվել: