ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եթե պետք լինի, մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին. Ավինյան (տեսանյութ)

Եթե պետք լինի, մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին. Ավինյան (տեսանյութ)

Ես վստահաբար կարող եմ ասել, որ վաղը ավտոբուսներն աշխատելու են Երևանում: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Հաճախականության խնդիր կարող է ունենանք, բայց եթե պետք լինի, մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին, մարդկանց էլ կոչ կանենք տեղափոխել ուղևորներին:

Հուսով եմ,որ մարդիկ հասկանում են թե այս գործընթացը ինչու է արվում, սա արվում է, որ բարեվարքության նորմ սահմանենք ՛՛Երևանի ավտոբուս՛՛-ում, որը մինչև այս չի իրականացվել՛՛,-հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: