Եթե դուք ունեք screenshot-ներ, ապա մեզ մոտ իրական փաստաթղթեր են․ հայ հաքերներն՝ ադրբեջանցիներին (լուսանկար)
Մոնթե Մելքոնյան կիբեր բանակը ֆեյսբուքյան էջում փաստաթղթերի լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Եթե դուք ունեք screenshot-ներ, ապա մեզ մոտ իրական փաստաթղթեր են: Ձեզ համեստ պահեք, լամերներ»:
Նշենք, որ ադրբեջանական հաքերները հայտարարել էին, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյանն էջում անդրադարձել էր ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգին ադրբեջանցի հաքերների հարձակման մասին լուրերին։
Նա, մասնավորապես, գրել էր․
«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետեւանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը.
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։
ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։
