Հետախուզական տվյալների արտահոսք է եղել անհայտ աղբյուրից․Արաղչին՝ Խամենեիի սպանվելու մասին
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենիի սպանությունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս անհայտ է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Հարվածի ճշգրտությունը վկայում է այն մասին, որ հակառակորդը նախապես տեղեկություններ է ունեցել առաջնորդի նստավայրում փակ հանդիպումների անցկացման վայրի և ժամանակի մասին, ասել Է Իրանի ԱԳ նախարարը իրանցի լրագրող Ջավադ Մուգուին տված հարցազրույցում:
Ինքը՝ նախարարը, փետրվարի 28-ի առավոտյան՝ հարձակման օրը, գտնվել է համալիրի տարածքում, որտեղ բնակվում էր Խամենեին։ Ժամը 9:00-ի սահմաններում ԱԳ նախարարը հանդիպել է գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավարի հետ, որի միջոցով Խամենեիին սովորաբար գաղտնի զեկույցներ են փոխանցվել: Հանդիպման ընթացքում Արաղչին ներկայացրել է բանակցությունների հաշվետվությունը և կրկին խոսել լարված իրավիճակի մասին: Հենց այդ պահին էլ համալիրին հարված է հասցվել։
Արաղչին նաև խոստովանել է, որ մինչ օրս չի հանդիպել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Նրան կարողացել են տեսնել միայն «շատ փոքր թվով» մարդիկ: Արաղչին ընդգծել է, որ հասանելիությունը Խամենեիին մնում է խիստ սահմանափակ, իսկ նրա հետ անձնական հանդիպման հնարավորություն ունեցող անձանց շրջանակը նվազագույն է:
Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նրա հրաժեշտի արարողությունը չի հաջողվել անցկացնել շարունակվող հարվածների ֆոնին, ինչի արդյունքում իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը: Նրան թաղել են հայրենի Մաշհադում մահվանից ավելի քան չորս ամիս անց։



