Ես ուրախ եմ, որ որդուս հետ միասին բարձրացանք Արարատ. Ռուբեն Վարդանյան
Այսօր Ազատության հրապարակում «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ես դեռ փոքր էի, երբ պապս ասաց, որ մի օր պետք է բարձրանաս Արարատը, ու ես դա արեցի»:
Վարդանյանը, մասնավորապես, նշեց. «Դա այնքան էլ հեշտ բան չէր, որովհետեւ իմ քաշը տեսնում եք, բայց եթե խոսք ես տալիս, պետք է անես: Ես ուրախ եմ, որ որդուս հետ միասին բարձրացանք, նաեւ այլ տղաների եւ աղջիկների: Ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս զգում ենք, որ ուժեղ ենք, անտարբեր չենք եւ վստահ ենք, որ սերը, միությունը կարող են հաղթել ամեն ինչին: Իմ ընկերներն ինձ ամեն ինչով աջակցեցին, որ ես բարձրանամ ու կանգնեմ Արարատի գագաթին»:
«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրը նաև կոչ արեց միանալ Ararat Challenge-ին:
Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: