երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ

Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ

Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Հարությունյանը «ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Բագրատաշենում ճանապարհը փակած քաղաքացիների վրա իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով «մխրճվելու» միջադեպին, հաստատել է, որ իսկապես ուժ է գործադրել, որ բացեն ճանապարհը, որովհետև թևը կոտրած երեխա կար:

«Ճանապարհը ես բացել եմ, որովհետև ճանապարհի մյուս կողմում 4 տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում, որ պետք է հասցնեին հիվանդանոց»,-ասել է նա։

Ըստ նրա՝ միջադեպը հատուկ են հրահրել, որ Երկրապահի վրա պիտակ կպցնեն. «Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի, հազար ու մի բան են գրում... Այդ մարդիկ հատուկ գալիս են այստեղ «հյուրախաղերի», դերասանություն են անում, վեր կենում գնում»:

Հարությունյանն ասել է, թե  չի հասկանում, թե որն է ճանապարհը փակողների պահանջը՝ հավելելով՝ անգամ նրանք չգիտեն՝ ինչ են ուզում:

«Տավուշում ժողովուրդն էլ արդեն չի հասկանում, թե ինչ են ուզում, քանի որ էնքան են գալիս էս ժողովրդին խառնում իրար»,- ասել է նա:

  • Կիսվել: