ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես խնդրում եմ, որ իմ պապային չկապեք քաղաքականության հետ. Սպիտակցի Հայկոյի որդու գրառումը

Ես խնդրում եմ, որ իմ պապային չկապեք քաղաքականության հետ. Սպիտակցի Հայկոյի որդու գրառումը

Մամուլում տարածվել է տեղեկություն, որ երգիչ Հայկ Ղևոնդյանը կամ ինչպես ավելի հայտնի է՝ Սպիտակցի Հայկոն հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, ելույթ է ունենալու հրապարակում: Մի շարք օգտատերեր քննադատաբար են մոտեցել այդ հարցին, ինչին ի պատասխան՝ երգչի որդին՝ Հրաչ Ղևոնդյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ է հանդես եկել:

«Շատ եմ մտածել գրեմ էս ամենը, թե՞ ոչ ու վերջը որոշեցի գրել:
Իմ հայրը կես դար ապրած սպիտակցի տղա է, ով արդեն 30 տարի է երգում է ու շատերի կնունքները, հարսանիքներն ու ծնունդներն է ծաղկեցրել: Իմ հերը, ոչ մեկինը չի, ոչ մի քաղաքական թիմին չի պատկանում, ոչ մի առաջնորդի երբեք չի, կներեք` սապոնվել, ու նմանատիպ այլ բաներ: Իմ հերը երգիչ է, սովորական հայ արտիստ: Ինչի՞ եմ ասում սովորական, որովհետև իմ հերը երբեք չի ցանկացել ինչ-որ մեկին, ինչ որ բան ցուցադրել, գլուխ գովալ: Նույնիսկ իր «աստղայինը» չտարավ, երբ իր շատ երգեր միջազգային ճանաչում ստանա:

Ինքն իր կյանքը ապրում է էնպես, որ ես միայն հպարտ եմ իրենով: Ի դեպ, առիթից օգտվեմ ու ասեմ հետևյալը` իմ հերը, եթե հայրենասեր տղա չլիներ, հավատացեք հանուն փողի կընդուներ թուրքերի առաջարկն ու կգնար մի քանի անգամ մենահամերգ կտար Թուրքիայում: Ինքն իր Հայաստանն ու Արցախ աշխարհը շատ է սիրում:

Ես խնդրում եմ, որ իմ պապային չկապեք քաղաքականության հետ: Ինքը Ձեր Հայկոն է, Ձեր Սպիտակցի Հայկոն: Աստված ձեզ պահապան, ժողովուրդ ջան:
Հ.Գ. Պապ ջան»,-նշել է որդին:

  • Կիսվել: