Ես Հայաստանի հետ եմ. Քիմ Քարդաշյան
Ռեալիթի շոուների ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։
«Թեև շարունակվող գլոբալ պադեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ գլոբալ կրակի դադարեցման կոչը և հարձակվեն Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին:
Ես Հայաստանի հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրում վերջին սրացման ընթացքում սահմանին են։ Ես կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումները համավարակի այս՝ արդեն իսկ բարդ պայմաններում»,- գրել է նա։
Քիմ Քարդաշյանը նշել է նաև, որ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը։
«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- ասված է գրառման վերջում։