երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ես երկրապահ եմ, պատերազմի մասնակից, շատ ծանր եմ տարել հողերի հանձնումը. Ցեղասպանությունից փրկվածի ժառանգ

Ես երկրապահ եմ, պատերազմի մասնակից, շատ ծանր եմ տարել հողերի հանձնումը. Ցեղասպանությունից փրկվածի ժառանգ

Հորական տատիկիս ծնողները Ղարսից են եղել, իրենց ծնողներին իրենց աչքի առաջ մորթել են. թուրք հարեւաններն իրենց տարել պահել են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եկած տարեց տղամարդը:

«Մ«ի հատ էլ կույր պապիկ են ունեցել, որ փախել են դեպի ԳՀյումրի, այդ ճանապարհին չեն կարողացել նրան բերել: Նստացրել են եկեղեցու մոտ քարին, գլխին շոր են գցել ու շարժվել են: Իրենք փոքր են եղել՝ երկու քույր, երկու եղբայր: մեծացել են Լենինականի մանկատանը»,- պատմեց տղամարդը:

Նա շատ ծանր է տանում, որ այսօր հողեր են հանձնվում Ադրբեջանին:

«Ես երկրապահ եմ, պատերազմի մասնակից, շատ ծանր եմ տարել»:

Նրա կինը շարունակեց. «Նստած լաց էր լինում երեխայի պես, երբ հանձնում էին, քանի որ ինքն է մասնակցել Արցախում այդ հողերի ազատագրմանը»:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, նախկին ազատամարտիկն ասաց. «Շատ սխալ, անօրինական բան են անում»:

Կինը հավելեց. «Դուք նման ղեկավար տեսած կա՞ք, որ ասի՝ սա նրա հողն է, սա էլ էն մյուսի հողն է: Մի օր Ալիեւին լսած կա՞ք, որ ասի՝ էս իմ հողը չի, հայի հողն ա: Աններելի հանցանք է գործում: Ես ոնց հասկացա, էս իշխանությունը թուրք իշխանություն է»:

Ինչ վերաբերում է առաջարկին՝ վեր հանել ցեղասպանության զոհերի անունները, տղամարդն ասաց. «Անդրանիկ Քոչարյանը կրկնեց Էրդողանի բառերր»:

  • Կիսվել: