Ես դեռ չեմ տեսել անվճար փորձագիտական աջակցություն, որ ասեմ՝ էս ո՞նց մեր գիտելիքն ավելացրեց. Փաշինյան
Ես դեռեւս չեմ տեսել անվճար փորձագիտական աջակցություն, որ ասեմ՝ էս ո՞նց մեր գիտելիքն ավելացրեց: Այս մասին, այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չեմ ասում անօգուտ են դրանք, բայց դրանք մեր խնդիրները չեն լուծում: Մենք արդյունք ունենք այնտեղ, որտեղ հանդես ենք գալիս գործատու: Այսինքն ասում ենք՝ մեր խնդիրը էս ա, եկեք մեր խնդիրը լուծեք, պայմանագիրը ստորագրեք, աշխատանքը արեք, վճարումը կստանաք: Եվ թանկի ու էժանի մեջ ի վերջո հին հայկական ասացվածք կա, ասում է՝ թանկից էժանը չկա»,-ասաց նա: