կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես չեմ կարծում, որ մենք ունենք լոքդաունի անցնելու իրավիճակ․ Փոխվարչապետը՝ սահմանափակումներ մտցնելու մասին

Ես չեմ կարծում, որ մենք ունենք լոքդաունի անցնելու իրավիճակ․ Փոխվարչապետը՝ սահմանափակումներ մտցնելու մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ լոքդաունի անհրաժեշտություն չկա։ Այս ամսին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա:

«Եթե անցած փորձը ամփոփենք, այդ թվում հարեւան Վրաստանի, նաեւ եվրոպական երկրների փորձը, ես այս պահի դրությամբ կարծում եմ, որ մենք նման օրակարգ չենք ունենալու: Բոլորին կոչ եմ անում, որ մեր կանխարգելիչ բոլոր միջոցառումները ինքնակամ պահպանենք: Դա ամենաարդյունավետ լուծումն է այս իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց նա:

Փոխվարչապետը հավելեց, որ հակաճգնժամային 24 միջոցառումները որոշակի իմաստով շատ լուրջ դերակատարություն ունեցան. «Իրավիճակն առնվազն եթե չասեմ լիարժեք վերականգնվեց, բայց խնդիրների չեզոքացման ֆունցկաին զգալիորեն կատարվեց»:

 
 

  • Կիսվել: